Հրատապ թեմա Հայաստանում
Հեռուստաբժշկությունը Հայաստանում
Հեռուստաբժշկությունը նոր տեխնոլոգիա չէ, այն ժամանակակից բժշկության մի ամբողջ բնագավառ է, որը ծնունդ է առել մարդկայինբանականության և գիտական մտքի, ինչպես նաև ինֆորմացիայի փոխանցման մեթոդների ստեղծմանը եվ զարգացմանը զուգահեռ։
Մեզ հասած հնագույն ձեռագրերից հայտնի է , որ հին Չինաստանում բժիշկները հիվանդություններ էին ախտորոշում անոթազարկի միջոցով։ Ավելին, որոշակի մշակութային առանձնահատկություններով պայմանավորված` արգելվում էր ոչ միայն հպվել հիվանդին, այլ նույնիսկ տեսնել նրան։ Իսկ անոթազարկը որոշելու համար հիվանդի դաստակին թել էր կապվում և այս թելի ծայրը տարվում դուրս, այնտեղ, որտեղ գտնվում էր բժիշկը։ Գուցե հենց այս ժամանակ մարդկությունը սկսեց մտածել տարածության վրա ախտորոշման և բուժման հնարավորությունների մասին։ Շատերը համարում են, որ հեռուստաբժշկության հիմնադիրը նույն ինքը Ալեքսանդր Բելն է, որն իր հայտնագործած հեռախոսով առաջին անգամ բժիշկ հրավիրեց։ Հեռուստաբժշկության մասին տեղեկություններ որոնողները գտել են նաև նախորդ դարի սկզբում հեռագրերի ձևով բժշկական նյութեր ուղարկելու մասին տվյալներ։
Արդեն 1905 թ. Էյնդհովենը հեռախոսի օգնությամբ առաջին անգամ փոխանցեց էլեկտրասրտագրության տվյալներ։
Նախորդ դարի 20-ական թվականներից, երբ լայնորեն կիրառվում էր Մորզեի այբուբենը, վերջինիս օգնությամբ շվեդ մասնագետները բժշկական խորհրդատվություն էին անցկացնում ծովում գտնվող նավաստիների համար։ Այս մեթոդը շուտով լայն տարածում է գտնում նաև եվրոպական այլ երկրներում։
Սակայն հեռուստաբժշկության հիմնական խնդիրը ճիշտ ախտորոշումն է վիզուալ կոնտակտի պարագայում։ Եվ հենց այս տեսակետից հեռուստաբժշկության հիմնադիր կարող է համարվել Ալբերտ Յուտրասը` կանադական «Hotel-Dieu» կլինիկայից, որն առաջին անգամ պատմության մեջ կարողացավ հեռուստատեսային պատկեր ուղարկել իր սեփական հեռուստացույցի վրա 1959 թ.։
Անցած տարիների ընթացքում բնականաբար շատ բան փոխվեց։ Տեխնոլոգիաների զարգացման առումով XX դարի II կեսը ուղղակի ապշեցուցիչ էր։ Հսկայական զարգացում ունեցավ նաև հեռուստաբժշկությունը։ Սակայն այս բնագավառը մինչ օրս տեղ չի գտել հայրենական բժշկագիտության մեջ։ Միայն վերջերս Հայաստանում այս ուղղությամբ սկսեցին տարվել առաջին փորձերը։ Մասնավորապես, մենք հնարավորություն ունեցանք սեպտեմբերի 14-ին ներկա գտնվելու Ստեփանակերտի պոլիկլինիկաներից մեկի և Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոնի միջև կազմակերպված հեռաբժշկության սեմինարին։ Այս միջոցառման նպատակն էր հանրությանը և առողջապահական ոլորտի մասնագետներին ուղիղ կապի միջոցով տեղեկացնել առաջատար տեխնոլոգիաների և հեռաբժշկության լայն հնարավորությունների մասին։ «Հեռուստաբժշկություն» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց հեռուստակամուրջ Երևանի և Ստեփանակերտի միջև առաջնային և երկրորդային օղակների բժիշկների համար, որի ընթացքում Հայաստանի լավագույն մասնագետները Լեռնային Ղարաբաղի գործընկերներին ներկայացրին վերջին ն
որությունները այրվածքների և օձերի խայթոցների ու դրանց բուժման նորագույն մոտեցումների վերաբերյալ։ Նշենք, որ Հայաստանում մանկական առողջապահության բնագավառում գործող «Հեռուստաբժշկություն» ծրագիրը հիմադրվել է «Արաբկիր» Բժշկական համալիր - երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի, «Medical missions for children» ամերիկյան բարեգործական կազմակերպության և Դոնչյան բարեգործական հիմնադրամի համագործակցությամբ։ Այս ծրագիրը արդեն գործում է 1 տարի, և այդ ընթացքում ներկայացվել է 7 դասախոսություն։
Հաջողություն մաղթենք այս բնագավառը Հայաստանում զարգացնող մասնագետներին և հուսանք, որ այն իր տեղը կգտնի հայրենական առողջապահության ոլորտում։
24.11.2007 Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...
07.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...
27.01.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ